Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՈՐԴԻՆ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ Է ԴԱՐՁԵԼ

Հուլիս 06,2011 00:00

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որդին՝ Էդուարդ Սահակաշվիլին դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ iPad-ի վրա աջ ձեռքով անգլերեն տեքստ հավաքելու արագությամբ: Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով «Грузия Online»-ին, հատուկ Բաթում եկած Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները երեքշաբթի օրը պաշտոնապես գրանցել են նոր ռեկորդը՝ 5,26 վայրկյան, որը մեկուկես վայրկյանով գերազանցում է ավելի վաղ բրիտանացու սահմանած ռեկորդը:

Սահակաշվիլիի 15-ամյա որդին հայտարարել է, որ ինքը երկար չի պարապել: Ընդ որում, նա խոստացել է առաջիկայում գերազանցել այդ ռեկորդը՝ օգտագործելով արդեն չինական այբուբենը:

Ինչպես հայտնել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, Էդվարդ Սահակաշվիլին երեք անգամ փորձելու հնարավորություն է ունեցել, բայց առաջին անգամից նրան հաջողվել է սահմանել ռեկորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել