Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԲԻԱՆ ԵՎ ԿՈՍՈՎՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ

Հուլիս 06,2011 00:00

Եվրամիության միջնորդությամբ հինգ ամիս շարունակված բանակցություններից հետո Սերբիան եւ Կոսովոն անցած շաբաթ օրը համաձայնագիր են կնքել, որով թույլատրվում է Սերբիայի սահմանը հատել Կոսովոյի փաստաթղթերով, ինչպես նաեւ փոխադարձաբար ճանաչվում են անշարժ գույքի փաստաթղթերը եւ կրթական հաստատությունների դիպլոմները:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Եվրամիության EU Observer պարբերականը, սա կողմերի միջեւ առաջին համաձայնագիրն է Կոսովոյի կողմից երեք տարի առաջ անկախություն հռչակելուց ի վեր: Այդուհանդերձ, պաշտոնական Բելգրադը շեշտել է, որ այդ փաստաթղթի կնքումը չի նշանակում իր կողմից Կոսովոյի պետության ճանաչում:

Համաձայնագիրը, մասնավորապես, Կոսովոյի քաղաքացիներին հնարավորություն կտա իրենց անձնագրերով Եվրամիության տարածք մուտք գործել անմիջականորեն Սերբիայով, ինչի հնարավորությունից նրանք մինչ այժմ զրկված էին:

Հիշեցնենք, որ Կոսովոյի անկախությունը ճանաչել է 75 երկիր, այդ թվում Միացյալ Նահանգները եւ Եվրամիության անդամ երկրների մեծ մասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել