Հուլիսի 4-ին, կեսգիշերին մոտ` Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղի գյուղապետն ավտովթարի է ենթարկվել. վիճակը ծանր է: Վթարի վերաբերյալ Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել 23.10-ին: Վերին Խոտանանի գյուղապետ Կարեն Հակոբյանը իր «ՎԱԶ 21 01» մակնիշի 51 օօ 695 համարանիշի մեքենայով վթարի է ենթարկվել Կապան-Արծվանիկ ճանապարհի 15-րդ կմ-ում: Ինչպես «Առավոտին» փոխանցեցին փրկարարական վարչությունից` մեքենայում, գյուղապետից բացի, եղել են նաեւ նրա կինը՝ Մերի Դավթյանն ու զոքանչը՝ Մարինե Սիմոնյանը:
Տուժածները երեկ տեղափոխվել են հիվանդանոց: Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքից մեզ տեղեկացրին, որ կանանց վիճակը միջին ծանրության է, իսկ գյուղապետը վիրահատվել է, բայց նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: