Հուլիսի 4-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող չգործող անասնագոմի շինություններից մեկն այրվել է, որի հետեւանքով 2 երեխա է մահացել: Նշված շինություններից մեկում, վառվող մոմի հետեւանքով բռնկված հրդեհից մահացել են նույն շինությունում բնակվող՝ 23-ամյա Թեհմինե Միրզոեւայի երեխաները՝ 4-ամյա Հայկ եւ 1-ամյա Մոնիկա Միրզոեւաները: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: