Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԻՆՈՒ ՈԼՈՐՏՆ ԷԼ ԿԶԱՎԹԵՆ

Հուլիս 06,2011 00:00

\"\"Չինաստանը շատ շուտով կարող է դառնալ աշխարհի ամենախոշոր գինի արտադրողներից մեկը։ Ինչպես հաղորդում է CNN-ը, որին մեջբերում է tert.am-ը, Չինաստանում կան մի քանի շրջաններ, որտեղ բնակլիմայական պայմաններն ու հողը նպաստավոր են խաղողագործության համար։ Այժմ Պենգլայի արտադրանքը, որտեղ գործում է 13 գինեգործարան, մրցակցում է Մեդոկի (Ֆրանսիա), Տոսկանայի (Իտալիա) եւ Նապայի դաշտավայրի (ԱՄՆ) հայտնի գինիների հետ։ Չինաստանը աշխարհում 5-րդն է կարմիր գինու շուկայում։

Սպասվում է, որ 2011թ. չինացիները կխմեն 828 մլն լիտր գինի։ 5 տարի անց գինու միջին օգտագործումը կկրկնապատկվի։ Դա նշանակում է, որ 2016թ. չինական շուկայում տարեկան կարտադրվի 1,1 մլրդ շիշ գինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել