Վրաստանում շուտով կներդրվի Tax Free համակարգը, որը հաջողությամբ տարիներ շարունակ գործում է Եվրոպայում. օտարերկրացիներին հետ կվերադարձվի Վրաստանից ձեռք բերված ապրանքի ԱԱՀ-ն։ «Դա մի կողմից` նպաստում է առեւտրի զարգացմանը, մյուս կողմից՝ Վրաստան այցելած մարդկանց դրամ խնայելուն Վրաստանում։ ԱԱՀ-ն Վրաստանում կազմում է 18 տոկոս»,- նշել է Վրաստանի Եկամուտների ծառայության միջազգային դեպարտամենտի ղեկավար Նինո Գոերգաձեն, ըստ news.am-ի՝ հայտնում է «Բիզնես Գրուզիան»։ Նրա խոսքով, ապրանքը պետք է ձեռք բերվի այն խանութից, որն իրավունք ունի ԱԱՀ վերադարձման համար հատուկ կտրոններ տրամադրել: ԱԱՀ-ն, միաժամանակ, կարող է վերադարձվել միայն ձեռք բերված ապրանքի, բայց ոչ՝ ծառայության դեպքում: