Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր հանգիստ՝ հասանելի բոլորին

Հուլիս 02,2011 00:00

\"\"

\"\"Ռաֆթինգը ակտիվ հանգստի այն ձեւերից է, որն իր մեջ բազմաթիվ վտանգներ պարունակելով հանդերձ, մեծ մասսայականություն է վայելում: Այն փքովի, հարմար ու դիմացկուն մեծ նավակներով բազմօրյա ճամփորդություն է՝ արագահոս ու քարքարոտ գետերում: Ու այդ ճամփորդությունը լի է բազմաթիվ վտանգներով (անփորձ մարդկանց համար նաեւ՝ կյանքին սպառնացող):
Ռաֆթինգը վերջին շրջանում նաեւ մարզաձեւի կարգավիճակ է ստացել: Իսկ մինչ այդ, ադրենալինի կարիք ունեցող մարդիկ ինքնաշեն \"\"բայդարկաներով ու կատամարաններով ինքնուրույն արշավներ էին կազմակերպում խելահեղ հոսանքներում՝ վտանգելով իրենց կյանքը:
Այսօր ռաֆթինգը, որպես ակտիվ հանգստի էքստրեմալ ձեւ, ոչ միայն կանոնակարգված է ու վերահսկվում է, այլեւ վերածվել է եկամտաբեր տուրիզմի, որով զբաղվել ցանկացողների թիվը կայծակնային արագությամբ մեծանում է: Ռաֆթինգով զբաղվել կարող է յուրաքանչյուր ոք: Սակայն անհրաժեշտ է նախապես համապատասխան ծառայություն մատուցող տուրիստական ֆիրմաների մասնագետների հետ գնահատել երթուղու բարդության աստիճանը, որը կապված է հաղթահարելիք արգելքների դժվարության հետ եւ միայն դրանից հետո վճիռ կայացնել:

\"\"    \"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել