Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը՝ ՀԹՖ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Հուլիս 02,2011 00:00

\"\"Հայաստանում օրեցօր աճում է թենիսի նկատմամբ հետաքրքրությունը: «Արքայական» համարվող այս մարզաձեւը Հայաստանում զարգացնելու հարցում հանրապետության թենիսի ֆեդերացիայի (ՀԹՖ) նախագահ Հարություն Փամբուկյանը վերջին տարիներին ջանք ու միջոցներ չի խնայում: Այս տարվանից նաեւ այդ ոլորտում համախոհ եւ իրական գործընկեր դառնալու գործնական պատրաստակամություն արտահայտել է Հայաստանում առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, որի անմիջական աջակցությամբ մայիսի 22-ից հունիսի 5-ը հայկական հեռուստաալիքներից մեկով առաջին անգամ հեռարձակվեց «Roland Garris» մրցաշարը:
Շարունակելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սպորտի գործընկերն է որդեգրած աշխատաոճը՝ առաջատար բջջային օպերատորն ստանձնել է նաեւ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի 2011 թվականի գլխավոր հովանավոր լինելու պատասխանատվությունը: Այդ առիթով ԶԼՄ-ների հետ երեկ կազմակերպված հանդիպումում ՀԹՖ-ին 2011 թվականին 40 մլն դրամ՝ ներառյալ 9 մլն դրամ մրցանակային ֆոնդը հատկացրած «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Մեծ թենիսով զբաղվել ցանկացողները պետք է վստահ լինեն, որ կարող են մեր երկիրը հաջողությամբ ներկայացնել միջազգային ասպարեզում: Հաղթանակների ճանապարհն սկսվում է խրախուսանքից եւ վստահելուց: Սպորտի գործընկեր լինելու մեր պատրաստակամության հիմքում հենց այդ համոզմունքն է: Հնարավորությունների իրական սահմանը որոշելու միակ ճանապարհն այդ սահմանից մեկ քայլ առաջ դնելու վճռականությունն է: Մեր մարզիկները պետք է լինեն համարձակ եւ ընտրեն գուցե ավելի բարդ, բայց դեպքի հաղթանակ տանող ճանապարհը: Այդ նպատակն է հետապնդում նաեւ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հետ մեր համագործակցությունը»:
Համագործակցության արդյունքում մեր մարզիկները հաջողությամբ հանդես են գալիս տարբեր միջազգային մրցաշարերում. վերջին տարիներին Երեւանում անցկացվել են «Fed Cupժի եւ «Davis Cup»-ի մրցաշարեր:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համագործակցության շնորհիվ այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի տղաների եւ աղջիկների «Futures», իսկ ընդհանուր առմամբ՝ պատանեկան յոթ մրցաշար: Դրանցից մեկում խաղարկվելու է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գավաթը՝ ավելի քան 9 մլն դրամ մրցանակային ֆոնդով: Մյուս մրցաշարերի համար մրցանակային ֆոնդ սահմանել են նաեւ «Ամերիա» խումբն ու «Օրանժ Թենիսը»-ը:
«ՎիվաՍել»-ի այս նոր նախաձեռնությունը հայ թենիսիստներին օգնում է բարձրացնել մարզական վարպետությունն ու վարկանիշը՝ մնալով Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել