Նարեկ Ավետիսյանը (ձախից),
Եվգինե Մարտիրոսյանը եւ Արթուր Սարգսյանը:
Երեկ Աբովյան 12 հասցեում կայացավ ժամանակակից արվեստի «Դալան» ցուցասրահի բացման արարողությունը: Հիմնադրել են գեղանկարիչներ՝ ամուսիններ Արթուր Սարգսյանն ու Եվգինե Մարտիրոսյանը: Նպատակն է ներկայացնել ինչպես անհատ կոլեկցիոներների, այնպես էլ ժամանակակից արվեստում ստեղծագործող նկարիչների գործերը: «Դալանում» կցուցադրվեն Արա Հայթայանի, Գագիկ Չարչյանի, Արթուր Սարգսյանի, Դավիթ Կարեյանի, Կարեն Ալեքյանի, Նարեկ Ավետիսյանի, Գրիգոր Խաչատրյանի եւ այլոց գործերը: Ինչպես նկատել է ամերիկացի արվեստաբաններից մեկը, թե աշխարհի այլ երկրներում եւ թե Հայաստանում ժամանակակից արվեստագետներն այսօր հետեւողական պայքարում են, որ ավանդույթները վերանայվեն եւ համապատասխանեցվեն նոր տեխնոլոգիաներին: