Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՆ ԶԻՆՈՒՄ Է ԼԻԲԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է

Հուլիս 02,2011 00:00

Ֆրանսիան պաշտպանում է լիբիացի ապստամբներին օդային կապի միջոցով զենք մատակարարելու մասին իր որոշումը՝ հայտարարելով, թե չի խախտել ՄԱԿ-ի արգելքը, քանի որ զենքը անհրաժեշտ է եղել խաղաղ բնակչության պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ դեռ չորեքշաբթի օրը Ֆրանսիան դարձել էր ՆԱՏՕ-ի դաշնակից առաջին երկիրը, որը բացահայտորեն ընդունել էր Մուամմար Քադդաֆիի ռեժիմը տապալելու նպատակով պայքարող ապստամբների ջոկատներին զինելու փաստը: Քադդաֆին, չնայած երեքամսյա ռմբակոծություններին եւ ապստամբների դիմադրությանը, դեռ շարունակում է իշխանության ղեկին մնալ:
Լիբիայի նկատմամբ ուժ կիրառելու թույլտվությունը տրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով, սակայն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները հայտարարում են՝ մինչեւ Քադդաֆիի ռեժիմի տապալումը լիբիական ընդդիմությանը աջակցելու իրենց մտադրության մասին: Le Figaro-ն, վկայակոչելով իր անանուն աղբյուրը, գրել է, թե Ֆրանսիան հունիսի սկզբին Լիբիայի արեւմտյան շրջանում, Էլ-Ջաբալ-էլ-Գարբիի քաղաքապետարանի մոտ օդապարիկների միջոցով տարատեսակ զենք ու այդ թվում՝ հրթիռային կայանքներ, գրոհային տեսակի զենք, թնդանոթներ եւ հակատանկային հրթիռներ է իջեցրել: Ֆրանսիայի զինուժի ներկայացուցիչը հաստատել է այդ փաստը, որը, շատ դիվանագետների կարծիքով, ՄԱԿ-ի բանաձեւի խախտում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել