BBC-ի մատուցմամբ, ՄԱԿ-ի տրիբունալը, որը հետաքննում է 2005թ.-ին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը, թվով չորս կասկածյալների կալանավորելու սանկցիա է տվել: Ռաֆիկ Հարիրիի որդին՝ Սաադը, ողջունել է դատարանի այդ որոշումը, այն որակելով որպես «ողջ Լիբանանի համար պատմական պահ»: Ըստ հաղորդվող տեղեկությունների, կալանավորման ենթակա անձինք շիաների «Հզբոլլահ» ծայրահեղական խմբավորման անդամներ են: