Գյումրի-Երեւան ավտոմայրուղու 16-րդ կմ-ում այրվել է Լ. Սերոբյանին պատկանող «ԳԱԶ-52» մակնիշի 26 ՕՕ 329 պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը:
Հրդեհի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ՝ 22-ամյա Սամվել Սերոբյանը եւ 27-ամյա Հավհաննես Դավթյանը ստացել են 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներ: Նրանք տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց. նրանց առողջական վիճակը միջին ծանրության է: