Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԵԼ ԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԺՇԿԻՆ

Հուլիս 02,2011 00:00

Հայաստանում բժշկությունը դառնում է երկրորդ վտանգավոր մասնագիտությունը՝ լրագրողությունից հետո:
«Արմենիա» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Հրայր Հարությունյանը աշխատանքի չի գալիս, քանի որ օրեր առաջ տուն գնալիս հիվանդանոցի բակում նրան է մոտեցել 41-ամյա մի տղամարդ՝ Արթուր Գասպարյանը եւ քարով ու բռունցքներով հարվածել բժշկին:
Արթուր Գասպարյանը վարորդ է աշխատում: Ըստ շրջանառու լուրերի, Արթուրը եղել է անսթափ վիճակում:
Բժիշկ Հարությունյանը ստացել է վնասվածքներ՝ գլխուղեղի ցնցում եւ գլխի գագաթային շրջանի սալջարդ:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության համաձայն էլ՝ հիշյալ հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով եւ գլխի գագաթային շրջանի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա Հրայր Հարությունյանը: Նա, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 19.15-ին, ոստիկանության ծառայողները Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 41-ամյա Արթուր Գասպարյանին: Նա բացատրություն է տվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ բռունցքով եւ քարով հարվածել է Հրայր Հ.-ին եւ պատճառել նշված վնասվածքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արթուր Գասպարյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Հանգամանքները պարզվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031