Երեկ, ժ. 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երեւան ավտոմայրուղու 32-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Կարեն Գյուլխասյանին պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի 61 ՏԼ 814 պետհամարանիշի, Ռաֆիկ Դավոյանին պատկանող «Երազ» մակնիշի 07 ՏՍ 147 պետհամարանիշի եւ Սերոբ Պապինյանին պատկանող «Սամանդ» մակնիշի Տ 1989 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մարմնական վնասվածքներ են ստացել 51-ամյա Կ. Գյուլխասյանը, 57-ամյա Ռ. Դավոյանը եւ «Երազի» ուղեւոր՝ 47-ամյա Մարինե Գյուլզադյանը: Նրանք մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց: Մ. Գյուլզադյանի եւ Ռ. Դավոյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Կ. Գյուլխասյանինը՝ բավարար: