Սիսիանի հրշեջ մասի պետ Վաղինակ Հայրապետյանին պատկանող ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան, որը կայանված էր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 3 շենքի բակում՝ պայթեցվել է:
«Առավոտի» աղբյուրի տեղեկացմամբ, հանցագործությունը կատարել է 51-ամյա Վարդան Ղազարյանը, որին ձերբակալել են: Վ. Ղազարյանի բնակարանից՝ խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 43 փամփուշտ, 10 սմ երկարության բիքֆորդյան 12 քուղ, 4 հատ պայթյունի ճայթիչ եւ հրավառության հրթիռ՝ մետաղե արձակիչով: