ՊՆ զորամասերից մեկի անտառում (Սյունիքի մարզ) հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Տ. Բենիկի Համբարձումյանի դիակը: Նախնական վարկածի համաձայն, նրան հասցրել են ինքնասպանության: Շարքային Տ.Համբարձումյանը հունիսի 28-ին, ժամը 18:30-ից բացակայել է զորամասի տարածքից: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, անգամ որոնումներ են եղել Համբարձումյանին գտնելու համար:
Հունիսի 29-ին զորամասի հարակից անտառում հայտնաբերվել է Համբարձումյանի դիակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է ածելի, ձախ ձեռքին՝ վերք:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 110 հոդվածի «Ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություն: