Զոլավոր անճաշակություն
Ե. Չարենցի տուն-թանգարանի մուտքից աննշան հեռավորության վրա վերջերս տեղադրվեց ծաղկի վաճառքի այս բացօթյա տաղավարը: Մինչ տաղավարը դնելը, ծաղկավաճառները թանգարանի աշխատակիցների խնամքով մշակած կանաչ տարածքն էին զավթել, այնտեղ նախադրյալներ ստեղծելով ծաղկի վաճառքի համար: Մի քանի օր վաճառք իրականացնելուց հետո նրանք չքացան: Բայց փոխարենը մնաց այս զոլավոր անճաշակությունը: