Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԵՎԻՆՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՆԵՐՔԵՎԻՆՆԵՐԻՆ»

Հուլիս 02,2011 00:00

\"\"Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչիկ Մարոզյանը երեկ է վերադարձել Արցախից: Նրա տեղեկացմամբ, 3-օրյա աշխատանքային հանդիպումները կապված էին հունիսի 29-ի՝ Անհայտ կորածների օրվա հետ:

– Ի՞նչ հանդիպումներ եղան, ի՞նչ նպատակով էիք գտնվում Արցախում:
– Նախ տեղեկացնեմ, որ ես «Զինվոր» համակարգող խորհրդի անդամ եմ: Խորհրդի անդամ 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եղել ենք զորամասում, հանդիպել հրամանատարների հետ, մեր հարգանքի տուրքը մատուցել անհայտ կորածներին՝ նրանց հուշարձան եւ հայրենիքի համար զոհվածների թանգարան այցելելով: Մեր խմբի հետ հանդիպել են նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ Պարգեւ սրբազանը:
– Իսկ որքա՞ն է անհայտ կորածների թիվը:
– Իմ տեղեկությամբ՝ 1000-ից ավելի է:
– Դուք Հայաստանում զբաղվո՞ւմ եք իրավապաշտպան գործունեությամբ: Ինչպիսի՞ն էին մեր երկրի մի հատվածի տրամադրություններն այդ կապակցությամբ:
– Անձնական շփումներ եմ ունեցել նաեւ Արցախի իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Կարող եմ փաստել, որ, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ դատավոր-պաշտպան- մեղադրող եռանկյունին կայացած է: Ավելի բարձր գիտակցություն կար եւ դատական իշխանության նկատմամբ անջրպետն այդքան խորը չէ:
Վերեւինները սիրում են ներքեւիններին, իսկ ներքեւինները վստահում են վերեւիններին: Հայաստանում բարոյահոգեբանական առումով անվստահություն կա, այնտեղ, երկրից դուրս՝ երկրի ներսում որերորդ անգամ համոզվում եմ, որ մարդիկ կենսունակ են, սիրում են հողը: Երբ պատահաբար փողոցում նետված ծխախոտ տեսա, կատակով ասացին. հաստատ Երեւանից մարդ է եկել: Մենք շատ բան ունենք սովորելու արցախցիներից:
Նմանատիպ հանդիպումները երկուստեք կնպաստեն պետականաշինության եւ բանակաշինության կայացման գործին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել