«Առավոտը» բազմաթիվ զանգեր է ստանում՝ կապված հարկային համաներման ժամկետների հետ:
Տեղեկացնենք, որ այն բոլոր տնտեսվարող սուբյեկտները, որոնք 2010թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն չվճարված հարկեր, հուլիսի 4-ից օգոստոսի 20-ն ընկած հատվածում կարող են դիմել հարկային մարմիններին եւ կազմել հարկային պարտավորությունների մարման գրաֆիկ: Դիմած կազմակերպությունները կազատվեն տուգանքների մուծումից:
2010թ. հունվարի 1-ի դրությամբ չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է 200 մլրդ դրամ կամ 540.5 մլն դոլար, որի ուղիղ կեսը հենց հարկն է, իսկ մյուս մասը՝ տուգանքների գումարը: