Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԱՎՐԱՑԱԿԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Հուլիս 02,2011 00:00

Երեկ նոր վարկային համաձայնագիր է ստորագրվել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում Վրաստանին 575 մլն դոլար տրամադրելու համար: Ինչպես փոխանցել են վրացական լրատվամիջոցները, նոր վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով՝ տարեկան 5 տոկոս մարման պայմանով: Այդ միջոցները կօգտագործվեն նաեւ Թբիլիսիից Ախալքալաք գործող ճանապարհների վերականգնման համար: Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը նախատեսված է ավարտել հաջորդ տարվա վերջում: Ծրագրի շրջանակներում Ադրբեջանը Վրաստանին արդեն տրամադրել է 200 մլն դոլար:
Մանրամասները՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել