Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ՉԷ ԹԱՔՆՎԵԼ ԹԱՄԱՆՅԱՆԻ ՍՏՎԵՐՈՒՄ

Հուլիս 02,2011 00:00

«Մենք չենք ասում, որ Կառավարության շենքի բակում գմբեթ չի կարելի կառուցել, մենք ասում ենք՝ եկեք ստեղծենք հավասար դաշտ, որպեսզի հնչեցվեն բոլոր մասնագիտական եւ ոչ մասնագիտական կարծիքները»,- panorama.am-ի մատուցմամբ, երեկ կառավարության շենքի բակում գմբեթի կառուցման շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ Սարհատ Պետրոսյանը: «Մենք ճարտարապետական սխալներ թույլ տալու ռեսուրս այլեւս չունենք, եւ եթե այս անգամ էլ սխալվենք, ապա շատ ծանր է լինելու»,- կարծում է նա: Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը գմբեթի կառուցման վերաբերյալ իր հերթին նշել է. «Մենք չենք ուզում, որպեսզի Թամանյանի անվան ստվերում պախկվեն մարդիկ, ովքեր որ նրա մտահղացումները օգտագործում են իրենց շահերի համար»:
Ա. Բադալյանը գտնում է, որ այսօր լավագույն ժամանակը չէ ավարտին հասցնելու Թամանյանի բոլոր կիսատ մնացած մտահղացումները. «Կառավարության շենքի բակում գմբեթ կառուցելուց առաջ պետք է իրականացվեն մասնագիտական հետազոտություններ, մրցույթներ, պետք է լինի կարծիքների բախում, այլ ոչ թե պարզապես վարչական որոշումներ»:
Ըստ Բադալյանի, Հայաստանի ճարտարապետների միությունը պետության, հասարակության եւ պատվիրատուի միջեւ համագործակցության կապող օղակ է, որի կարծիքի հետ հարկավոր է հաշվի նստել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել