Լրահոս
Օրվա լրահոսը

Սթրեսը թուլացնում է իմունիտետը

Հուլիս 01,2011 00:00

\"\"Սթրեսը, որ մարդիկ ապրում են տարբեր սոցիալական իրավիճակներում, ինչպիսիք են, օրինակ, ելույթով հանդես գալը կամ աշխատանքի հետ կապված հարցազրույցը, բացասաբար է անդրադառնում մարդկանց իմունային համակարգի վրա: Այս ամենն ուսումնասիրելու համար Կալիֆոռնիայի գիտնականները 124 կամավորների տվել են դժվար առաջադրանքներ: «Մենք պարզել ենք, որ տարբերություն կա, թե ինչպես են մարդիկ արձագանքում տարբեր սոցիալական իրավիճակների: Օրինակ, հանրության առջեւ ելույթ ունենալը ոչ միայն փորձություն է մարդկանց համար, այլեւ սթրեսի եւ լարվածության հետ կապված իրադարձություն»,-նշում են գիտնականները: Արդյունքները ցույց են տվել, թե որքան մեծ կապ կա օրգանիզմի եւ բանականության միջեւ: Ըստ drugs.am-ի՝ փորձարկումը ցույց է տվել օրգանիզմի բորբոքային գործընթացների վրա սոցիալական սթրեսի ազդեցության մեխանիզմները: Ընդ որում, բորբոքային գործընթացները իմունային համակարգի առաջին արձագանքն են սթրեսային իրավիճակներում: Ավելին, իմունային համակարգի խրոնիկական ակտիվությունը կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են ասթման, սրտանոթային հիվանդությունները, դեպրեսիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031