Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնություն՝ հանգուցյալի հետ

Հուլիս 01,2011 00:00

Ֆրանսուհին ամուսնացել է իր սիրեցյալի հետ՝ վերջինիս մահից 2 տարի անց: 22-ամյա աղջիկը նամակ է գրել նախագահ Նիկոլա Սարկոզիին, որտեղ ամուսնության համար նրա թույլտվությունն է խնդրել: Իշխանությունները ֆրանսուհուն ընդառաջ են գնացել, քանի որ նրան հաջողվել է ապացուցել, որ մինչ տղայի մահը նրանք հարսանիքն արդեն պլանավորած են եղել: Երիտասարդները հանդիպել են 2007-ին, իսկ 2 տարի անց ծնվել է նրանց որդին: Երիտասարդը մահացել է 2009-ին՝ ավտովթարի հետեւանքով:

Ստանալով նախագահի թույլտվությունը՝ աղջիկն իսկական հարսանեկան արարողություն է կազմակերպել ընտանիքի անդամների եւ ընկերների մասնակցությամբ: Նա նշել է, որ ամուսինն իր առաջին տղամարդն է եղել եւ ինքը վստահ է եղել, որ միասին կմեծացնեն իրենց առաջնեկին, սակայն ճակատագիրը թույլ չի տվել: «Այժմ ես նրա կինն եմ եւ կսիրեմ նրան»,- նշել է նորապսակ կինը:

Ֆրանսիացի փորձագետները նշում են, որ կրկին ամուսնանալու դեպքում ֆրանսուհին ստիպված է բաժանվել ներկայիս «ամուսնուց», ինչը ձեւական բնույթ կկրի, քանի որ փաստացի ոչ ոք չի կարող առարկել դրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել