ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Նյու Յորքի իշխանությունների այն որոշմանը, համաձայն որի՝ այդ նահանգում թույլատրվել են միասեռականների ամուսնությունները: «Այն, ինչ տեղի է ունենում երկրում վերջին տարիներին, եւ այն, ինչ տեղի ունեցավ Նյու Յորքում անցած շաբաթ, ես կարծում եմ, շատ դրական երեւույթ է»,- ասել է Օբաման:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Նյու Յորքում, որը համարվում է ԱՄՆ ամենախիտ բնակեցված նահանգը, թույլատրվեցին միասեռականների ամուսնությունները:
Նյու Յորքը դարձավ ԱՄՆ 6-րդ նահանգը, որտեղ օրինականացվել են այս ամուսնությունները: Ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդիկ մինչ այդ չէին կարողանում գրանցել իրենց ամուսնությունը, եւ միայն Քոնեքթիքութ, Այովա, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմոնթ նահանգներում եւ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում էր դա թույլատրված: