Լրահոս
Օրվա լրահոսը

Լեդի Գագայի ճառը՝ միասեռականների շքերթին

Հուլիս 01,2011 00:00

\"\"ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հենց ԱՄՆ պետքարտուղարությունն է կազմակերպել երգչուհի Լեդի Գագայի ելույթը Հռոմում կայացած միասեռականների շքերթի ժամանակ՝ այս տարվա հունիսի սկզբին: «Դա կազմակերպված է եղել պետքարտուղարության կողմից»,- ասել է Քլինթոնը «Fox News»-ին՝ հավելելով, թե իրենք օգտագործել են այն փաստը, որ Լեդի Գագան սեռական փոքրամասնությունների իրավունքների ակտիվ պաշտպանությամբ է զբաղվում:

Հ\"\"իշեցնենք, որ հունիսի 11-ին այդ ելույթի ժամանակ Լեդի Գագան քննադատել է Ռուսաստանի իշխանությունների քաղաքականությունը, որոնք ճնշում են սեռական փոքրամասնություններին: Նա ասել է, որ այս որոշման պատճառն այն է, որ Ռուսաստանում բոլոր տեսակի սեռական փոքրամասնությունները ենթարկվում են հետապնդման եւ բռնությունների: Նրա «ցուցակում» են հայտնվել նաեւ Լեհաստանը, Լիտվան, Հունգարիան եւ Լիբանանը:

Այս երկրները նա թվարկել է՝ ելույթ ունենալով Հռոմում նույնասեռականների շքերթի ժամանակ։ «Ես կանգնած եմ ձեր առջեւ՝ որպես աշխարհի քաղաքացի, եւ խնդրում եմ բոլոր երկրների կառավարություններին՝ մոտեցնել համընդհանուր հավասարության մեր բոլորիս երազանքը: Այսօր, երեկ եւ վաղը մենք պայքար ենք մղում ազատության եւ արդարության համար… ես գիտեմ, որ կան երկրներ եւ կառավարություններ, որոնք սահմանափակում են սեռական փոքրամասնությունների մասին տեղեկատվությունը: Դրա համար ես ուզում եմ, որպեսզի ձեր պատմությունները լսելի լինեն ամբողջ աշխարհին»,- ավելացրել է Լեդի Գագան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031