Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆեդերերի ժամանակներն անցնո՞ւմ են

Հուլիս 01,2011 00:00

Ուիմբլդոնյան մրցաշարի տղամարդկանց քառորդ եզրափակչում առաջին խոշոր սենսացիան եղավ: Ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Տսոնգը պարտության մատնեց հանրահռչակ շվեյցարացի Ռոժե Ֆեդերերին՝ 3:6, 6:7 (3:7), 6:4, 6:4, 6:4 հաշվով: Ընդ որում, Տսոնգը առաջին երկու սեթերը տանուլ տալուց հետո կարողացավ հավաքել ուժերը եւ կամային հաղթանակ տանել: Լրատվամիջոցները նշում են, որ շվեյցարացին վերջին շրջանում արդեն այնքան էլ հաջող հանդես չի գալիս միջազգային մրցումներում եւ ենթադրում, որ նրա լավագույն ժամանակներն արդեն անցնում են:

Դրա փոխարեն՝ Լոնդոնում 1/4 եզրափակչի արգելքը վստահ հաղթահարեց աշխարհի թիվ մեկ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը: Այժմ կիսաեզրափակիչ փուլում միմյանց հանդիպելու են Նադալն ու շոտլանդացի Էնդի Մարրեյը եւ Տսոնգն ու Նովակ Ջոկովիչը (Սերբիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել