Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանցիները գերադասելի են

Հուլիս 01,2011 00:00

Ալբենայում (Բուլղարիա) շարունակվում է շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցող հայազգի շախմատիստներից առավել հաջող հանդես են գալիս հայաստանցիները: Հինգ տուրից հետո մեր հանրապետության առաջատար գրոսմայստերներից մեկը՝ Ավետիք Գրիգորյանը կորցրել է ընդամենը կես միավոր եւ բաժանում է 2-9-րդ հորիզոնականները: Նա կես միավոր է զիջում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնին: Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Տիգրան Սիմոնյանը, 4,0 միավորով 24-րդն է: Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող Վալենտին Փամբուկչյանը 62-րդ հորիզոնականում է՝ 3,0 միավորով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել