Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրոսմայստերների հետ հավասար

Հուլիս 01,2011 00:00

Ռումինիայի Էֆորիա քաղաքում երեկ պետք է ավարտվեր շախմատի երրորդ միջազգային ավանդական փառատոնը: Հայաստանցի միջազգային վարպետ Սուրեն Պետրոսյանը տասը տուրից հետո 7,0 միավորով բաժանում էր 2-5-րդ հորիզոնականները: Ընդ որում, Սուրենը միակ միջազգային վարպետն է, որ խառնվել է իր հետ հավասար միավորներ վաստակած մյուս երեք շախմատիստների, ինչպես նաեւ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող հոլանդացի Սերգեյ Տիվյակովի պայքարին, որոնք գրոսմայստերի կոչում են կրում: Եզրափակիչ՝ 11-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով ուժերն էր չափում Բելգիան ներկայացնող ճանաչված գրոսմայստեր Վադիմ Մալախատկոյի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել