Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարտվեցին

Հուլիս 01,2011 00:00

Մոսկվայում շախմատի Հայաստանի պատանիների հավաքականը մեկօրյա հանգստից հետո անհաջող վերսկսեց պայքարը միջազգային մրցավար Վլադիմիր Դվորկովիչի գավաթի վեցերորդ խաղարկությունում: Միանձնյա առաջատարի դերում հանդես եկող մեր թիմը 1:3 հաշվով զիջեց երկրորդ տեղում ընթացող Ադրբեջանին: Միակ հաղթանակը տոնեց առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Կարեն Գրիգորյանը: Ափսոս, մեր մյուս երեք շախմատիստները՝ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը եւ Սուսաննա Գաբոյանն իրենց պարտիաները տանուլ տվեցին: Այդուհանդերձ, մեր պատանիները պետք է որ մնային առաջին հորիզոնականում: Սակայն դա կախված էր լինելու մյուս հանդիպումներում գրանցվելիք արդյունքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել