Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԲԱՆԱՆՑԸ» ՁԱԽՈՂՎԵՑ ՀԵՆՑ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ

Հուլիս 01,2011 00:00

Երեկ «Բանանց»-«Մետալուրգ» (Ռուսթավի, Թբիլիսի) եւ «Ֆերենցվարոշ» (Բուդապեշտ, Բուլղարիա) հանդիպումներով Հայաստանի ֆուտբոլային ակումբները սկսեցին պայքարը Եվրոպայի գավաթների խաղարկությունում:

Եվրոպայի Լիգայի որակավորման 1-ին փուլում «Բանանցը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց «Մետալուրգին» եւ սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն կրեց՝ գործնականում զրոյացնելով պատասխան խաղից հետո հաջորդ փուլ անցնելու հնարավորությունները: Միակ գնդակը 48-րդ րոպեին խփեց հյուրերից Իրակլի Կոբալիան: Բաց թողած գոլից հետո երեւանցիները շատ չարչարվեցին պարտությունից խուսափելու եւ հանգամանքների բարենպաստ զարգացման դեպքում 3 միավոր վաստակելու համար, սակայն նրանց գործադրած ջանքերն ապարդյուն էին:

Մրցակցի հարկի տակ «Ֆերենցվարոշի» հետ Բուդապեշտի «Ալբերտ» ստադիոնում «Ուլիսի» խաղն ավարտվելու էր կեսգիշերից հետո, երբ թերթն արդեն տպարանում էր լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել