Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՍՈՆԱԿԱՆ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ՝ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Հուլիս 01,2011 00:00

Հուլիսի 4-ին Հայաստան կժամանի Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզեն (Guy Arcizet): Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են Grand Orient De France մասոնական օթյակի Հայաստանի գրասենյակից, այցի ընթացքում նախատեսված են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնք եւս մեկ անգամ կարտացոլեն Հայաստանի եւ Ֆրանսիայի պատմական եւ մշակութային ընդհանուր կապերը: Մեծ վարպետը հանդիպումներ կունենա նաեւ օթյակի անդամների հետ: Գի Արսիզեն կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրքը մատուցելու Հայոց մեծ եղեռնի նահատակների, նաեւ բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Իր առաջին այցը Հայաստան՝ Մեծ վարպետը կավարտի մամլո ասուլիսով, որը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 18-ին՝ Golden Palace հյուրանոցի «Մեծ Հայք» սրահում: Ավելացնենք, որ Հայաստանը Grand Orient De France-ի անդամ է, որը մայրցամաքային Եվրոպայում հիմնված հնագույն մասոնական օթյակն է, այն գործում է 1733 թվականից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել