Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Google-Ը ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԻ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է

Հուլիս 01,2011 00:00

Google նորաստեղծ սոցիալական ցանցը Չինաստանում ակտիվ եղավ ընդամենը 1 օր: Այս մասին հաղորդում է panarmenian.net-ը՝ վկայակոչելով geek.com-ը, Չինաստանի իշխանությունները չեն դադարում հերթով արգելափակել Google-ի ցանկացած արտադրանք: Իսկ ահա Google+-ին միանալու համար անհրաժեշտ է հրավեր ստանալ, բայց բոլոր ցանկացողները դժվար թե կարողանան միանգամից հայտնվել ցանցում: Չնայած այս փաստին, միեւնույն է՝ Չինաստանի իշխանությունները խիստ են եւ ժամանակ չեն խնայում, երբ հարցը վերաբերում է ամերիկյան սոցիալական մեդիաներին: Այն, ինչ չինական իշխանությունների վերահսկման տակ չէ՝ ենթակա է արգելափակման: Չինաստանի կառավարությունը համարում է, որ Google-ն օգտագործվում է որպես «քաղաքական գործիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել