Իրանում ձերբակալվել է կինեմատոգրաֆիստ եւ կանանց իրավունքների պաշտպան Մահնազ Մոհամադդին:
Ինչպես հաղորդում է news.am-ը՝ հղում անելով variety.com-ին, կնոջը ձերբակալել են անցած հանգստյան օրերին՝ սեփական տանն ու առանց մեղադրանք առաջադրելու: Ընդդիմադիր Kaleme.com կայքը կարծում է, որ խոսքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացված ձերբակալության մասին է:
Հիշեցնենք, որ վերջին երեք տարվա ընթացքում սա Մոհամմադիի երկրորդ ձերբակալությունն է: 2009թ. օգոստոսին իրավապաշտպանին ձերբակալել էին, երբ նա ծաղկեպսակ էր դրել զանգվածային հուզումների ժամանակ զոհված կնոջ գերեզմանին: Մոհամմադին հայտնի է՝ որպես Իրանում կանանց իրավունքների պաշտպան: Այս տարվա մայիսին նրանից խլել էին անձնագիրը, որպեսզի նա չկարողանար այցելել Կաննի կինոփառատոն: