Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հունաստանում ժողովրդական հուզումները չեն դադարում

Հուլիս 01,2011 00:00

\"\"Հունաստանի խորհրդարանը պատրաստվում է տնտեսական խիստ միջոցառումներ ենթադրող ծրագրի երկրորդ քվեարկությանը: Հիշեցնենք, որ տնտեսական այդ միջոցառումները այն պայմանն են, որի դեպքում միայն ԵՄ-ն եւ ԱՄՀ-ն Հունաստանին, դեֆոլտից խուսափելու եւ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, ֆինանսական օգնություն կտրամադրեն: BBC-ի մատուցմամբ, հույն քաղաքական գործիչներին սպասվում է երկրում ծայր աստիճան ոչ ժողովրդահաճ այդ ծրագրի ընդունում, որը ենթադրում է հարկերի ավելացում, հասարակական հատվածում աշխատավարձի եւ աշխատատեղերի կրճատում, նաեւ սեփականաշնորհում: Բոլոր այդ միջոցառումները չորեքշաբթի օրն արդեն քննարկման են արժանացել հունական խորհրդարանի կողմից: Դրանք առիթ դարձան հասարակական կտրուկ բացասական արձագանքի եւ ուղեկցվեցին զանգվածային բողոքի ալիքով՝ գործադուլներով եւ բռնություններով: Աթենքի Սինտագմա հրապարակում, խորհրդարանի շենքի մոտ հունիսի 30-ի ողջ գիշերվա ընթացքում եւս բախումները շարունակվել են: Երիտասարդները ոստիկանությանը քարկոծել են, ինչին ի պատասխան՝ իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարները հրկիզել են փոստային բաժիններից մեկը, որը տեղակայված է եղել երկրի ֆինանսների նախարարության մոտ:

Առայժմ հայտնի չէ, թե հատկապես քանի՞ պատգամավոր «կողմ» կքվեարկի երկրի նոր կառավարության այս ծրագրին, բայց պետպաշտոնյաները վստահ են, որ բոլոր նրանք, ովքեր դեռ չորեքշաբթի կայացած քվեարկության ժամանակ պաշտպանել են կառավարության ծրագիրը, այս անգամ եւս նույնպես կվարվեն եւ կվավերացնեն «գոտիները ձգելու» փաթեթը: Միայն դրանից հետո Հունաստանը կարող է ստանալ 28 մլրդ եվրոյի օգնությունը: Հակառակ դեպքում, եթե խորհրդարանը չվավերացնի կառավարության ծրագիրը, Հունաստանի փողերը արդեն երկու շաբաթից կսպառվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել