Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուսումնական վարժանքներ՝ Հարավային Օսեթիայում

Հուլիս 01,2011 00:00

Ռուս ինժեներական զորքերը ուսումնական վարժանքներ են անցկացնում Հարավային Օսեթիայի հետ սահմանային շրջանում, որոնց ընթացքում մշակվում է լեռնային տեղանքներում պայմանական թշնամու դիվերսիոն խմբերի հակագործողությունների պայմաններում վառելիքի մատակարարման համար խողովակաշար կառուցելու ծրագիրը: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ուսումնավարժանքներին մասնակցում է շուրջ 200 զինծառայող եւ Հարավային զինվորական օկրուգի խողովակաշարային բատալիոնի ավելի քան 30 միավոր տեխնիկա:

Ուսումնական վարժանքները մեկնարկել են հունիսի 30-ի առավոտյան: Դրանց ընթացքում նախատեսվում է Հարավային Օսեթիայի հետ սահմանի մոտ՝ Արդոն բնակավայրից մինչեւ Կովկասի լեռնաշղթա 75 կիլոմետրանոց խողովակաշար անցկացնել: «Ակնհայտ է, որ դա արվում է երկարատեւ ռազմական գործողությունների հաշվարկով, քանի որ եթե դրանք կարճատեւ լինեին, ապա խողովակաշար անցկացնել պետք չէր լինի»,- հայտարարել է ռազմական փորձագետ Անդրեյ Ֆրոլովը: Նրա դիտարկմամբ, այսօրինակ ուսումնական վարժանքների անցկացումը չի նշանակում Վրաստանի վրա հարձակման մտադրություն, այլ վկայում է այն մասին, որ ռուս գեներալները նման հնարավորությունը չեն բացառում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել