Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵՏԴՈՒՄԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ՄԻԵԴ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Հուլիս 01,2011 00:00

\"\"Ռուսաստանի Պետդուման հետաձգել է երկրի Սահմանադրական դատարանին ՄԻ Եվրոպական դատարանի կայացրած որոշումներն արգելափակելու իրավունք ընձեռող օրինագծի քննարկումը: Ինչպես ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին փոխանցել է Պետդումայի՝ Սահմանադրական օրենսդրության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Պլիգինը, այդ որոշումն ընդունվել է օրինագծի շուրջ ծագած բանավեճի պատճառով:

Ավելի վաղ ծրագրվում էր, որ օրինագիծը Պետդումայի նիստի քննարկմանը կներկայացվի հուլիսի 1-ին: Թե ե՞րբ է օրինագիծը խորհրդարանում քննարկման ներկայացվելու՝ Պլիգինը չի մանրամասնել: Խորհրդարանական այլ աղբյուրներ չեն բացառել, որ նախագծի քննարկումը կհետաձգվի մինչեւ աշուն:

Օրինագծի հեղինակ, Դաշնային խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Տրոշինը (նկարում) կարծում է, որ ՌԴ Սահմանադրության մեջ ոչինչ ասված չէ ՄԻԵԴ-ի որոշումների՝ ռուսական ատյանների որոշումների համեմատությամբ առաջնահերթ լինելու մասին: Նրա ասելով, իր նախաձեռնությունը նա ետ կկանչի միայն այն դեպքում, եթե Եվրոպական դատարանը գլխավորի Հիսուս Քրիստոսը: Օրենսդրական այս նախաձեռնությունը քննադատել են ոչ միայն ռուս կոմունիստները, այլեւ՝ իրավապաշտպանները, որոնք Պետդումայի պատգամավորներին կոչ են արել այդ նախագծին «դեմ» քվեարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել