Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՈՎԵՐՆ» ՈՒ ԿԱՎԱԼԼԻՆ

Հուլիս 01,2011 00:00

Հունիս ամիսը «Հովեր» կամերային երգչախմբի համար նշանավորվեց մասնակցությամբ Իտալիայի «Լա ֆաբրիկա դել Կանտո» 20-րդ հոբելյանական փառատոնին, որի շրջանակներում համույթը 7 համերգ է տվել: «Հանդիսատեսը մեզ առանձնակի ջերմությամբ էր ընդունում: Մեր բոլոր համերգներն անցան լիակատար անշլագի պայմաններում»,- «Արմինֆոյի» մատուցմամբ՝ պատմել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը երեկվա ասուլիսում: Միլանի «Տեատրո դալ Վերմե» համերգասրահում կայացած համերգին ներկա են եղել նաեւ աշխարհահռչակ մոդելավորող Ռոբերտո Կավալլին եւ Միլանի քաղաքապետը: Ս. Հովհաննիսյանի հավաստմամբ, ջերմությամբ են ընդունվել հատկապես Կոմիտասի երգերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել