Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեծամասնությունը կտրվել է մաթեմատիկայից եւ ֆիզիկայից

Հուլիս 01,2011 00:00

\"\"«Առավոտի» խնդրանքով ԳԹԿ-ն ներկա յացրեց քննության 1-ին փուլի վերջնական արդյունքները բողոքարկումից հետո՝ ԼՂՀ-ն ներառյալ: Օրինակ, կենսաբանություն առարկայի միջին միավորը բողոքարկումից հետո 11,53 է, մյուս առարկաները համապատասխանաբար հետեւյալ արդյունքն ունեն՝ ընդհանուր պատմություն՝ 11,45, աշխարհագրություն՝ 11,2, հայոց լեզու եւ հայ գրականություն՝ 12,88, մաթեմատիկա՝ 6,02, անգլերեն՝ 9,73, ֆրանսերեն՝ 12,1, գերմաներեն՝ 9,97, ֆիզիկա՝ 6,02, հայոց պատմություն՝ 11,85, քիմիա՝ 9,21, ռուսաց լեզու՝ 10,58: Քննական կարգի համաձայն, քննությունից հետո եռօրյա ժամկետում հանձնաժողովը անդրադառնում է մասնագիտական խմբերի առաջարկություններին: Այս անգամ այդ ամենի արդյունքում մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա որոշվել է, օրինակ, ընդհանուր պատմություն առարկայի միասնական քննության 3-րդ թեստի 60-րդ առաջադրանքի ճիշտ պատասխան համարել նաեւ 3-րդ տարբերակը եւ կատարել քննական աշխատանքների վերագնահատում: Կենսաբանություն առարկայի միասնական քննության 1-ին թեստի ճիշտ պատասխան է համարվել նաեւ 3-րդ տարբերակը, 3-րդ թեստի 24 առաջադրանքում՝ նաեւ 4-րդ տարբերակը, 4-րդ թեստի 27-ում՝ նաեւ 2-րդը: Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա հայոց լեզու եւ գրականություն, ինչպես նաեւ քիմիա առարկաների թեստերն են վերանայվել եւ կատարվել քննական աշխատանքների վերագնահատում:

Դրական միավորի շեմը կենսաբանությունից չի հաղթահարել քննության մասնակիցների 21,8%-ը, ընդհանուր պատմությունից՝ 19,4%-ը, աշխարհագրությունից՝ 9,7%-ը, հայոց լեզու եւ գրականություն առարկայից՝ 4,4%-ը, մաթեմատիկայից՝ 70 %-ը, անգլերենից՝ 33,5 %-ը, ֆրանսերենից՝ 17,6%-ը, գերմաներենից՝ 26,9%-ը, ֆիզիկայից՝ 70,6 %-ը, հայոց պատմությունից՝ 12%-ը, քիմիայից՝ 32,5%-ը, ռուսաց լեզվից՝ 20,5%-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ից սկսվել է դիմորդների հայտագրման երկրորդ փուլը, որը կավարտվի հուլիսի 2-ին: Քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 4-ին եւ կավարտվի նույն ամսի 14-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել