Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տան թատերախումբը հանրությանն է ներկայացրել նոր բեմադրություն՝ Անտոն Չեխովի «Առաջարկություն» ստեղծագործության հիման վրա: Ինչպես նշեց ներկայացման ռեժիսոր Սամվել Բեգլարյանը, տղամարդ դերասանների պակասը ստիպել է որոշ փոփոխություններ կատարել սցենարում, մասնավորապես, հարսնացուի՝ Նատալյա Սերգեեւնայի մոր փոխարեն ներկայացման մեջ հոր դեր կա: Դիտարժան են դերասաններ Նաիրա Աբրահամյանի, Մխիթար Գիշյանի, Հայկուհի Խաչիկյանի խաղը, ժեստերն ու բեմական հնարքները:
Պիեսում ձաղկված չարիքները՝ ընչաքաղցությունը, եսապաշտությունը, ցավոք, այժմ մեծ տարածում ունեն մեր հասարակության մեջ: Ուստի՝ բեմադրության ասելիքը հրատապ է:
Սամվել Բեգլարյանն ասաց, որ առաջիկայում «Առաջարկությունը» կներկայացվի նաեւ սահմանապահ զինվորներին: