Այսօր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ծննդյան օրն է: 10 տարի առաջ ստեղծված կազմակերպությունը ձեւավորեց գեղեցիկ ավանդույթներ՝ տեղեկատվության մատչելիության առումով: Կազմակերպության նախաձեռնությամբ ԶԼՄ օրենքին զուգահեռ կյանքի կոչվեց ՏԱ օրենքը, անցկացվեցին ամենամյա մրցանակաբաշխություններ: Իսկ որ ամենակարեւորն է, ԻԱԿ-ը հայտնվեց դատարաններում՝ անհնազանդ չինովնիկներից պահանջելով տեղեկատվություն: