Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՇԱՌՔ՝ «ՓԱՐՈՍԻ» ԳՈՐԾՈՎ

Հուլիս 01,2011 00:00

Ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ սոցիալական ծառայության Չարենցավանի տարածքային գործակալության 1-ին կարգի մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը մի քաղաքացուց պահանջել է 25 000 դրամ կաշառք:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ռ. Պետրոսյանը «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար քաղաքացուց պահանջել է 48 000 դրամ կաշառք, որից 25 000 դրամը ստացել է նույն օրը, իսկ մնացած 23 000 դրամը պետք է ստանար հետագայում:

Հունիսի 29-ին իր աշխատասենյակում 25 000 դրամ կաշառքը ստանալու պահին Ռուզաննա Պետրոսյանը ոստիկանության ծառայողների կողմից բռնվել եւ բերման է ենթարկվել:

Պարզվել է նաեւ, որը «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար Ռ. Պետրոսյանը ս/թ հունվար եւ մարտ ամիսներին մեկ այլ քաղաքացուց պահանջել եւ ստացել է 5000 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել