Երեկ, ժամը 06.18-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար:
Ըստ նախնական տվյալների, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ 21099» մակնիշի 36 ԼԼ 599 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է այլ ավտոմեքենայի (մակնիշը ճշտել չի հաջողվել): Փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ՝ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ՝ 25-ամյա Վոլոդյա Սիմոնյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: