Հունիսի 29-ին, ժամը 23.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհից ավտոմեքենա է ընկել՝ մոտ 20-25մ խորության փոսը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում, Եղեգնաձորի 45-ամյա բնակիչ Գագիկ Մարգարյանը «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 21010» մակնիշի Տ 10836 պետհամարանիշի ավտոմեքենայով անցել է արգելափակող նշանների կողքով եւ իր վարած մեքենայով հայտնվել է ճանապարհի փլուզված հատվածում:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ Գ. Մարգարյանը տեղի ուժերով դուրս է բերվել եւ տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն: