Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇԱԴԻՐ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հուլիս 01,2011 00:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կառավարության նիստում անդրադարձավ ծառայությունների որակին։ Նրա խոսքով՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն աջակցելու նպատակով հանձնաժողովը պարզեցրել է էլեկտրական ցանցերին միացման գործընթացը՝ ՓՄՁ ներկայացուցիչների համար կրճատելով միացման ժամկետը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հանձնաժողովին խորհուրդ տվեց հետեւողական լինել որոշման նկատմամբ, որ ամրագրված գործառույթները միայն թղթի վրա չմնան։ «Կառավարության նիստերին պարբերաբար անդրադառնալու ենք ծառայությունների որակին։ Դեռեւս կան բողոքներ, որ մեր ընդունած որոշումները չեն գործում»,- ասաց վարչապետը՝ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը հրավիրելով արտահանման-ներմուծման գործառույթների վրա. «Փոքր եւ միջին բիզնեսի ծախսերն էապես կրճատելու նպատակով կառավարությունը որոշում ընդունեց։ Հիմա մենք բողոքներ ենք ստանում, որ այդ ընթացակարգերը չեն պահպանվում։ Պարզել է պետք՝ ինչ խախտումներ կան, ինչու այդ որոշումները չեն գործում։ Շինարարության ոլորտում մենք էապես կրճատեցինք շինթույլտվությունների քանակը, քայլերը, ծախսատարությունը, սակայն անհրաժեշտություն կա եւս մեկ անգամ անդրադառնալ, տեսնել, թե իրական կյանքում ինչպես են մեր այդ որոշումներն ի կատար ածվում»: Պարոն Սարգսյանն ասաց, որ կառավարության հաջորդ նիստերին այս խնդիրներին նորից կանդրադառնան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել