Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՆԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Հուլիս 01,2011 00:00

Հունիսին սպառողական գների ինդեքսը մայիս ամսվա նկատմամբ կազմել է 98,6%, կամ գների մակարդակը մեկ ամսում նվազել է 1,4%-ով։ Արդյունքում այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճի ինդեքսը կազմել է սպառողական գների մասով 108,5%: Այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գների ինդեքսը 109,9% է կազմել: Այս ցուցանիշները երեկ կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց, թե վերադառնում ենք Կենտրոնական բանկի ծրագրած գնաճի ցուցանիշին. «1,4%-անոց գնանկումը նշանակում է, որ մենք մտնում ենք դեֆլյացիոն փուլ, եւ այն եւս երկու ամիս պետք է շարունակվի։ Տարվա սկզբից մենք ունենք 3,5%-անոց գնաճ։ Ակնկալվում է, որ հուլիս-օգոստոսին եւս կարձանագրվի գնանկում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել