Հունիսի վերջին տասնօրյակի ընթացքում Ֆրանսիայի տարածքում գործող ամենօրյա եւ միօրյա ավելի քան 40 հայկական դպրոցներում տեղի են ունենում ուսումնական տարվա ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններ:
Այդ կապակցությամբ դեսպան Վիգեն Չիթեչյանը հունիսի 19-ին եւ 26-ին մասնակցեց Փարիզի եւ Իլ-դը-Ֆրանսի տարածքում գործող հայկական նախակրթարանների ու վարժարանների ավարտական հանդեսներին: Ողջունելով հանդիսություններին մասնակցող քաղաքային ու շրջանային իշխանությունների ներկայացուցիչներին եւ գնահատելով նրանց ջանքերը՝ դպրոցներում հայագիտական առարկաների դասավանդման ու Հայաստանի հետ համագործակցության ծրագրերի խթանման ուղղությամբ, Հայաստանի դեսպանը քաջալերեց ուսուցչական կազմին, աշակերտների ծնողներին եւ դպրոցական կյանքի կազմակերպմանը նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերող անհատներին ու կազմակերպություններին՝ ներդրած ջանքերի համար եւ դպրոցների տնօրինության հետ միասին ավարտական վկայականներ հանձնեց աշակերտներին: