Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ԵՎ ՇԱՏ ԱՐԱԳ

Հունիս 30,2011 00:00

Երեկ Վանաձոր քաղաքի ավագանու արտահերթ նիստին ժամանակին ներկայացել էր միայն ավագանու միակ կին անդամ Գայանե Քալանթարյանը: Նշանակված ժամից 40 րոպե հետո շքախմբով ժամանեց եւս 5 անդամ, իսկ երբ նշանակված ժամից մեկ ժամ անց վերջապես քվորում ապահովվեց՝ ավագանու 14 անդամից հավաքվեց 8-ը, նրանց միացավ համայնքապետ Սամվել Դարբինյանը:
Քանի որ քաղաքապետ Սամվել Դարբինյանը նոր էր վերադարձել գործուղումից, չէր հասցրել անդրադառնալ ամենշաբաթյա քաղաքապետարանի խորհրդակցությանը, ուստի ամփոփեց արդեն տեսանելի թերությունները՝ այգիների անմխիթար վիճակն ու Գուգարք հյուրանոցի նոր կառուցվող ավտոկայանատեղին:
Հյուրանոցի ավտոկայանատեղիի 2008 թվականից սկսված շինարարության ձգձգվող ընթացքը քաղաքապետի սրտով չէ, նրան նյարդայնացնում է քաղաքի կենտրոնի՝ շինհրապարակ հիշեցնող տեսքը: «Չեմ հասկանում, էս տարի՞ էլ պիտի ճղճղատած դիմավորենք քաղաքի տոնը»,- նկատի ունենալով պատառոտված կապույտ ցելոֆաններով առանձնացված տարածքը, ասաց Սամվել Դարբինյանը: Պատասխան չեղավ, իսկ տոնը սարերի ետեւում չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել