Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ

Հունիս 30,2011 00:00

Երեկ վարչական դատարանում «Global gold» ընկերության հայցն էր լսվում՝ ընդդեմ պետական ռեգիստրի: «Global gold»-ը մեղադրում է, որ պետռեգիստրը ապօրինի կարգով հայաստանյան ընկերության 100 տոկոս բաժնեմասը գրանցել է «Կալդերա ռեսուրսիզի» անունով: Ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը վստահեցնում է, որ այդ գործարքը կատարվել է իրենցից գաղտնի, առանց բաժնեմասի օտարման պայմանագրի, կեղծ կնիքի եւ այլ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ: Գրանցումը կատարվել է առանց գույքի սեփականատիրոջ մասնակցության եւ իմացության. «Գրանցման եւ գույքի սեփականության նոր վկայագրի տրամադրման ամբողջ գործընթացը տեւել է ընդամենը 1.5 ժամ, ինչը աննախադեպ է եւ անհնար»: Դատական գործընթացը սկսվել է դեռեւս նախորդ տարվա սեպտեմբեր ամսից, եւ մինչ օրս տարբեր պատճառաբանություններով դատական նիստերը հետաձգվել են:
Նախորդ նիստի ժամանակ դատավորն արդեն հայտարարել էր, որ այս նիստին արդեն վճիռ կկայացվի, սակայն այդպես էլ այն չստացվեց:
Նշենք, որ նախորդ նիստերից մեկում 3-րդ կողմը՝ «Կալդերա ռեսուրսիզի» ներկայացուցիչը, պահանջել էր դատավորի ինքնաբացարկ, ինչն էլ ընդունվել էր: Այս անգամ էլ 3-րդ կողմը նոր դատավոր Ռուզաննա Հակոբյանից ինքնաբացարկ պահանջեց: Դատավորը վճռի կայացումը հետաձգեց՝ գործի քննության շարունակության պատճառաբանությամբ, ինչպես նաեւ պատասխանող կողմի բացակայության պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930