Մայիսի 25-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը վճռեց բավարարել Լեւոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը եւ պարտավորեցրեց Հատուկ քննչական ծառայութանը՝ վերսկսել գործի քննությունը: Լեւոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչները բողոքարկել էին Հատուկ քննչական ծառայության քննիչ Գաբրիել Պետրոսյանի որոշումը: Գ. Պետրոսյանը գործը կարճել էր հանցակազմի բացակայության հիմքով: Վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր՝ Խաչատրյան) հունիսի 30-ին կսկսվի բողոքի քննությունը։