Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ ԷԼ ԵՆ ՃՆՇԵԼ

Հունիս 30,2011 00:00

«Արտասահմանից ներդրումների եւ նոր բիզնեսների առումով Հայաստանը գրավիչ երկիր չէ»,- ըստ tert.am-ի, երեկ ասել է գործարար Վահագն Հովնանյանը։ Նա համոզված է, որ Հայաստանի բիզնես-միջավայրի աշխուժացման համար բազմաթիվ խոչընդոտներ կան։ «Հայաստանի տնտեսությանը, գործարարությանը եւ ներդրումների գրավչությանը բազում խնդիրներ են խոչընդոտում։ Նախ՝ մեծ շուկա չկա, մարդիկ քիչ են, որպեսզի դրսից մարդիկ ավելի շատ ապրանքներ բերեն, նոր ներդրումներ բերեն կամ նոր գործեր սկսեն։ Այստեղի մոնոպոլիաներն էլ մեծ դժվարություններ են առաջացնում նոր ներդրումներ բերելու համար։ Շատ մեծ ճնշում կա, եթե նոր ապրանք ես ուզում բերել։ Դա մեծ պրոբլեմ է այստեղ՝ մեզ համար, որն առիթ չի տալիս փոքրիկ բիզնեսմեններին գալ այստեղ ու ներդրումներ անել։ Հողմնահարը երկրի փոքր բիզնեսմեններն են, ոչ թե հսկա՝ կառավարական մակարդակի մեծ ընկերությունները»,– նշեց գործարարը։ Իսկ news.am-ի փոխանցմամբ՝ Հովնանյանն ասել է. «Ցորենի գործի մեջ մտանք, բայց մեզ ասացին՝ արտերը չհասած կվառենք»,- տեղեկացրեց գործարարը: Նմանապես՝ գործարարին խոչընդոտել են նաեւ փայտ ներկրել Ռուսաստանից: Սակայն Հովնանյանը չցանկացավ լրագրողներին ասել, թե կոնկրետ ումից է ստանում սպառնալիքներ: Հովնանյանը պատմեց նաեւ, թե ինչպես իր սփյուռքահայ ոսկերիչ ընկերներից մեկին համոզել է գալ Հայաստան եւ բիզնես սկսել, սակայն հազիվ էր նա սկսել խանութի շինարարությունը, երբ տարաբնույթ տեսուչներ անընդհատ այցելել են եւ խանգարել: Արդյունքում՝ գործարարը կիսատ է թողել շինարարությունը եւ հեռացել Հայաստանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել